Կադաֆիին գովող լուրերի կամ քարոզչության համար այսուհետ Լիբիայում ցմահ դատապարտություն է սպառնում
Լիբիայում կառավարող Ազգային անցումային խորհուրդը օրենք է ընդունել, որի համաձայն՝ Լիբիայի հանգուցյալ ղեկավար Մուամար Կադաֆիին, նրա կառավարումը և նրա որդիներին գովերգելու համար քրեական պատիժ է սահմանվում, հաղորդում է BBC գործակալությունը:
«Գովելը Մուամար Կադաֆիին, նրա ռեժիմը, նրա գաղափարները կամ որդիներին… պատժվում է ազատազրկմամբ», - ասվում է օրենքում:
«Եթե նման (Կադաֆիին գովող) նորությունները, լուրերը, ասեկոսեները կամ քարոզչությունը պետությանը որևէ վնաս են հասցնում, ապա դրա համար պատիժը ցմահ ազատազրկումն է», - հայտարարվում է նոր օրենքով:









