94 և 93ամյա քույրերը ծեծել են իրենց մեքենան առևանգել ցանկացող հանցագործին

18:20 • 02.05.12

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Հեմիլթոն քաղաքում բնակվող 94 և 93-ամյա քույրերը արժանի հակհարաված են տվել 27-ամյա հանցագործին, ով փորձել է թալանել նրանց և առջանգել իրենց մեքենան, գրում է Foxnews-ը:

 

Մինչ տարեց կանայք գնացել են խանութ գնումներ կատարելու, դանակով զինված հանցագործը թաքնվել է նրանց մեքենայի հետևի նստարանին: Երբ քույրերը նստել են մեքենան դանակի սպառնալիքով պահանջել է, որ իրեն հանձնել փողերն ու մեքենան: Սակայն պարզապես խուճապի մատնվելու և հնազանդվելու փոխարեն տարեց քույրերը անսպասելի հակահարված են հասցրել հանցագործին: Նրանցից մեկը ծեծել է երիտասարդին, իսկ մյուսը շտապել է օգնություն կանչել: Հանցագործը, հասկանալով, որ թալանի իր ծրագիրը տապալված է, անմիջապես դիմել է փախուստի, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է ոստիկանների կողմից:

 

Քույրերն, ովքեր չեն ցանկացել հայտնել իրենց անունները, խորհուրդ են տվել երիտասարդին այլևս երբեք չկանգնել իրենց ճանապարհին: