14 երեխաների ամերիկուհի մայրը կնկարահանվի պոռնոֆիլմում

19:36 • 02.05.12

Ամերիկուհին, ով 2009 թ-ին միաժամանակ 8 երեխա է լույս աշխարհ բերել, կնկարահանվի պոռնոֆիլմում` մոտ մեկ միլիոն դոլարի դիմաց:
 

Նրա այդ որոշումը պայմանավորված է ունեցած մեծ պարտքերով: Կալիֆոռնիայում գտնվող նրա տունը աճուրդի է հանվել, իսկ նա իր 14 երեխաների հետ ապրում է սթրեսային պայմաններում:
 

«Ես հոգ կտանեմ իմ ընտանիքի մասին: Դա լավ վարձատրվող աշխատանք է, որը հնարավորություն կտա տեղափոխվելու նոր տուն, որին արժանի են իմ երեխաները»,-ասել է նա:
 

36-ամյա Սուլիմանը դեռևս 2009 թ.-ին նման ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ է ստացել, սակայն մերժել է:
 

New York Post-ը տեղեկացրել է, որ նկարահանումները կարող են տեղի ունենալ առանց զուգընկերոջ, քանի որ Սուլիմանը հայտարարել էր, որ պատրաստ չէ անցնել որոշակի սահմաններ:
 

Նա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ միաժամանակ 8 երեխա է ունեցել: Այդ իրադարձությունը լայնորեն լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով: Շատ ամերիկացիներ զարմացել էին այն փաստից, որ չնայած արդեն 6 երեխաների մայր է, համաձայնվել է ունենալ ևս 8 երեխա:
 

Անցյալ տարի նա խոստովանել էր, որ ատում է իր երեխաներին: Իր 6 երեխաներին նա «կենդանիներ» էր անվանել: