Վրաերթ՝ «Անելիք» բանկի դիմաց
Այսօր՝ մայիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ, 22-ամյա Գարիկ Սոսոյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 20 ԼՍ 203 համարանիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ «Անելիք» բանկի մասնաճյուղի շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել նույն մարզի Սարուխան գյուղի բնակիչ, Գավառի պետական համալսարանի ուսանող, 22-ամյա Միքայել Մովսիսյանին:
Վրաերթից հետո վարորդը վրաերթի ենթարկվածին մեկ այլ ավտոմեքենայով ուղեկցել է Գավառի հիվանդանոց, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում:









