Պարզվել է այսօր ջրախեղդ եղած տղամարդու ինքնությունը

20:40 • 02.05.12

Ոստիկանությանը հաջողվել է պարզել այսօր՝ մայիսի 2-ին, Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 13 շենքի մոտ գտնվող ջրանցքում հայտնաբերված խեղդված տղամարդու ինքնությունը:

 

Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Էջմիածին քաղաքի բնակիչ, 39-ամյա Անդրեյ Հովհաննիսյանն էր:

 

Հիշեցնենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 14.30–ին, անհայտ քաղաքացուց Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 13 շենքի մոտ գտնվող ջրանցքում մարդ էր խեղդվել։