Բուլղարիայում քննարկվել է միջնադարում կառուցված հայկական եկեղեցու հարցը

18:43 • 03.05.12

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը մայիսի 3-ին հանդիպել է Վելիկո Տրնովոյի քաղաքապետ Դանիել Պանովի հետ:
Ըստ ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայության հաղորդագրության՝ հանդիպման նպատակն էր ուշ միջնադարում կառուցված և 20-րդ դարի սկզբին փլուզված հայկական եկեղեցու հետագա ճակատագրի խնդիրը:


Հողակտորը, որի մի մասի վրա գտնվում են եկեղեցու փլատակները` 2008թ. գնվել է բուլղար մի գործարարի կողմից:
Ըստ ՀՀ դեսպանության և Վելիկո Տրնովոյի քաղաքապետի միջև ձեռք բերված համաձայնության` տեղի իշխանությունների և սեփականատիրոջ կողմից ձեռք կառնվեն միջոցներ հայկական եկեղեցու փլատակները քաղաքի պատմամշակութային հուշարձանի վերածելու ուղղությամբ: