Հրաձգություն Արիզոնայում. 5 զոհ

08:56 • 03.05.12

ԱՄՆ Արիզոնա նահանգի Գիլբերտ քաղաքի տներից մեկում, հրաձգության արդյունքում 5 մարդ է զոհվել: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել:
 

Ինչպես տեղեկացնում է CBCnews-ը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ հանցագործը 4 մարդու սպանելուց հետո ինքնասպան է եղել: Զոհերի և մարդասպանի ինքնությունը դեռևս ճշտված չէ:
 

Զոհերից մեկը 1-ից 2 տարեկան աղջնակ է, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո: