Մնում ենք մեր միակողմանի խոստմանը հավատարիմ. Արման Մուսինյան

18:08 • 03.05.12

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը միակողմանի խոստում է տվել, որ բացի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, չքննադատի որևէ այլ քաղաքական ուժի, այս Այս մասին Tert.am –ին ասաց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:


Ըստ Արման Մուսինյանը՝ այլապես ինքը «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանին կասեր, որ նա չի հետևում Կոնգրեսի մարզային հանդիպումների քարոզարշավին, ուստի «եթե հետևի, ու էլի պնդի իր այսօրվա հայտարարությունը, ապա Ձեր (tert.am-խմբ.) մեկնաբանությունը պետք է վերցնեք ոչ թե ՀԱԿ-ից, այլ համապատասխան բուժական հաստատություններից»:


Հիշեցնենք, որ այսօր Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ ողջ քարոզարշավի ընթացքում ՀԱԿ-ը ԲՀԿ-ին ազատել է իր հակաքարոզչությունից և «Մարտի 1-ի» մասին որևէ քննադատական խոսք չի հնչեցրել:


Նա նաև նշել էր, որ շուտով ականատեսը կդառնանք «ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև ձևական ամուսնության ապահարզանին»:
Արման Մուսինյանը, կրկին՝ պայմանավորված ՀԱԿ-ի միակողմանի խոստմամբ, որևէ մեկնաբանություն չունի:
Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն այս կապակցությամբ
Tert.am –ին ասաց.«Ինչպես «Ժառանգության» տարբեր ներկայացուցիչների վերաբերյալ բազմիցս ասել եմ, մեկ անգամ ևս կրկնեմ՝ բառերի «ժանգլյորությունը» ես չեմ մեկնաբանում»: