Ֆրանսիա. Բայրուն կպաշտպանի Ֆրանսուա Օլանդին

23:53 • 03.05.12

Ֆրանսիացի կենտրոնամետ քաղաքական գործիչ Ֆրանսուա Բայրուն, ով որոշ ժամանակ աջերի կառավարությունում գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի գործընկերն էր, հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր ձայնը կտա սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:


Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Բայրուն հավաքել էր ընտրողների ձայների 10%-ը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազգային ճակատ» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ և Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի մասնակից Մարին Լե Պենը հայտարարել էր, որ չի աջակցի ո՛չ Սարկոզիին, ո՛չ Օլանդին, և կոչ էր արել իր կողմնակիցներին ևս հետևելու իր օրինակին: