Բրիտանացի հանցագործի ազատազրկման չափը կրճատվել է նրա շատակերության պատճառով
20-ամյա բրիտանացի Պատրիկ Ֆեյրլին բողոքել է բանտային ճաշացուցակից, ինչի արդյունքում դատարանը որոշում է կայացրել կիսով չափ կրճատել նրա ազատազրկան չափը, գրում է Daily Mail-ը:
Գողության մեջ մեղադրվող Ֆեյրլին, իմանալով որ իրեն 6 ասվա ազատազրկում է սպառնում, արցունքներն աչքերին դիմել է դատարանին ասելով, որ ինքն ի վիճակի չի լինի ապրել բանտում քանի որ շատ է սիրում ուտել, իսկ բանտային ճաշացուցակն ամենևին էլ հարմար չէ իր ստամոքսին:
Դատարանը հաշվի առնելով այն փաստը, որ Ֆեյրլին զղջում է իր արաքի համար,որոշել է ընդառաջել նրա խնդրանքին և 6 ամսվա ազատազրկումը փոխարինել են ավելի մեղմ` 3 ամսվա ազատազրկմամբ:









