2 տարեկան ամերիկուհին 135 բալ է հավաքել IQ թեստում

13:57 • 03.05.12

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի 2-ամյա բնակչուհի Էմելին Ռոթգերը իր արտառոց մտավոր ունակությունների շնորհիվ դարձել է ԱՄՆ-ի Mensa-ի(բարձր մտավոր կարողություններով մարդկանց կազմակերպություն) ամենաերիտասարդ անդամը, գրում է Foxnews-ը:

 

Երեխան 1.5 ամսեկանում արդեն իմացել է բոլոր տառերն ու կարողացել դրանք գրել: Նա նաև կարողանում է մինչև 100-ը հաշվել և գրել իր անուն–ազգանունը:

 

Հեղինակավոր կազմակերպությանն անդամակցելու համար Էմելինը IQ թեստ է հանձնել և հավաքել 135 բալ: