Իռլանդիայում կրկեսի փիղը ճողոպրել էր և հայտնվել փողոցում (տեսանյութ)

22:38 • 03.05.12

Իռլանդական Կորգ քաղաքի արտաքին տեսահսկման խցիկները անհավատալի իրադարձություն են նկարահանել:

 

 Մոտ 3 տոննա քաշով հսկայական փիղը հայտնվել է առևտրի կենտրոններից մեկի ավտոկանգառում: Անվտանգության աշխատակիցները սարսափահար դիտում էին, թե ինչպես է փիղը փորձում մեքենաների արանքով անցնել` հրաժարվելով դուրս գալ դարպասների կողմից:

 

Փախստականը Բեյբի մականունով փիղն էր, որը հրաժարվելով լոգանք ընդունել փախուստի էր դիմել կրկեսից:

 

Արդյունքում աշխատակիցները ստիպված էին բառացիորեն իրենց մարմիններով պաշտպանել գնորդների մեքենաները:

Բեյբին վերադարձել է իր տերերի մոտ ոչ մեկին վնաս չհասցնելով: