Էրդողանն այլևս Standard & Poor's-ի հեղինակությանը չի հավատում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրդովվել է Standard & Poor's-ի կողմից Թուրքիայի վարկանիշը նվազեցնելու մասին որոշումից:
«S&P-ի հայտարարությունը շատ տարօրինակ էր: Դրական տեմպեր ունեցող Թուրքիայի ցուցանիշը նվազել է: Ինչի՞ հիման վրա: Այդ դեպքում ինչպե՞ս է սննկացման եզրին գտնվող Հունաստանը և Իռլանդիայի ցուցանիշը բարձրացվել: Ինչո՞ւ: Ես զարգացող երկիր ունեմ: Աշխարհում այլևս ոչ մեկի օգնության կարիքը չունեցող Թուրքիա կա: Դու Թուրքիայի ցուցանիշն ինչո՞ւ ես նվազեցնում: Ես այլևս քեզ որպես վարկանիշային կազմակերպություն չեմ համարում: Տնտեսական զարգացման մակարդակով երկրորդ երկիրն ենք, դու բացասական գնահատական ես տալիս: Դա ոչ ոք կուլ չի տա»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը նույնպես անդրադարձել է S&P-ի որոշմանը: «Սա հին ցուցանիշներով է կազմվել: 9 ամիս առաջվա որոշակի խնդիրների վրա հիմնված զեկույց է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Standard & Poor’s-ը «դրականից» «կայուն» է իջեցրել Թուրքիայի սուվերեն վարկանիշի կանխատեսումը՝ օտարերկրյա արժույթով ВВից մինչև В, ազգային արժույթով՝ ВВВ--ից մինչև А-3։









