Բրիտանացին խաղալիք օձը իսկական կոբրայի հետ է շփոթել և փրկարար կանչել
Մեծ Բրիտանիայի 53-ամյա բնակիչ Ջադ Ռաջան իր բակում տեսնելով 2.5 մետրանոց «կոբրա» տեսնելով խուճապի է մատնվել և անմիջապես ահազանգել է Կենդանիների նկատմամբ բռնության կանխման կազմակերպության աշխատակիցներին, գրում է Daily Mail-ը:
Սակայն օձերի վնասազերծման համար նախատեսված սարքերով զինված աշխատակիցները Ռաջայի տուն ժամանելուց հետո պարզել են, որ «հսկայական կոբրան» ոչ այլ ինչ է, քան սովորական խաղալիք:
Ռաջան ներողություն է խնդրել աշխատակիցներից` նրանց անտեղի անհանգստացնելու համար:
«Սակայն անհայտ է մնում, թե ինչպես է խաղալիք օձը նրա տանը բակում հայտնվել, քանի որ Ռաջան երեխաներ չունի», - գրում է բրիտանական պարբերականը:









