Մոսկվայում գնացքի տակ է ընկել մի ամբողջ ընտանիք (տեսանյութ)

12:17 • 03.05.12

Մոսկվայում գնացքի տակ է ընկել մի ամբողջ ընտանիք, հայտնում է Life News-ը: Զույգն ընկերների հետ պիկնիկ է կազմակերպել բնության գրկում, որից հետո տուն վերադառնալիս ընկել են Պուշկինոյից Մոսկվա ուղևորվող գնացքի տակ:

 

Ամուսինները, 2 մանկահասակ երեխաների հետ, տեսնելով գնացքը, մտածել են, որ կհասցնեն անցնել ռելսերի վրայով, սակայն գնացքն այնքան արագ է սլացել, որ հարվածել է Նատալյա Ռուբանին և նրա 3-ամյա դստերը, որոնք տեղում մահացել են:


Մոսկվայի ոստիկանության ներկայացուցչի խոսքով` երեխան եղել է մոր գրկում, իսկ գնացքի հարվածից նա մոր գրկից թռել է և գլխով բախվել մոտակա սյանը: 7-ամյա որդուն հաջողվել է փրկվել, քանի որ նա վազել է գնդակի ետևից և հասցրել է անցնել ռելսերի վրայով, չնայած մի փոքր վնասվածք, այնուամենայնիվ, ստացել է: Ընտանիքի հայրը` Վիկտորը, չի տուժել: Նա շոկային վիճակում է, նրա հետ աշխատում են հոգեբանները:
 

Նախնական տվյալների համաձայն` զույգը գինովցած է եղել: