Մայր Աթոռում անցկացվել է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը

17:14 • 03.05.12

Կրթության ազգային ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Գևորգյան հոգևոր ճեմարանում այսօր տեղի է ունեցել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը:


Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության՝ արդեն երրորդ տարին է, որ այս առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվում է Մայր Աթոռում:
2011-2012 ուսումնական տարում օլիմպիադայի տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարել են և հանրապետական փուլ են ներկայացել ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 75 աշակերտ։

 

Օլիմպիադայի ավարտից հետո մասնակից աշակերտները Մայր Աթոռի միաբանների առաջնորդությամբ միասնաբար աղոթել են Մայր Տաճարում, այցելել Մայր Աթոռի թանգարաններ:


Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն հանրակրթական մյուս առարկաների հետ` մրցանակաբաշխության միջոցառման ընթացքում: