Ինքնասպանություն Երևանում (լուսանկարներ, տեսանյութ)

11:53 • 03.05.12

Այսօր՝ մայիսի 3-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտավորապես ժամը 11-ի սահմաններում Կիևյան կամրջից 45-50 տարեկան տղամարդ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել։

Այս պահին ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության, ինչպես նաև 1-03 ծառայության աշխատակիցները։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ պարզելու համար կամրջից ցած նետված տղամարդու ինքնությունը։


Մանրամասները կհայտնենք մի փոքր ուշ։