Լիոնել Մեսսին՝ նոր ռեկորդի հեղինակ (տեսանյութ)
«Բարսելոնայի» ռմբարկու Լեո Մեսսին, «Մալագայի» հետ խաղում իր երրորդ գոլը խփելով, նոր ռեկորդի հեղինակ դարձավ, որից հետո շրջանցեց Գերդ Մյուլլերի ռեկորդը՝ մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով:
1972-1973 թվականների մրցաշրջանում Մյուլլերը բոլոր մրցաշարերում միասին 67 գոլի հեղինակ էր դարձել: 39 տարի անց Մեսսին գերազանցեց այդ ռեկորդը: Այժմ նրա ակտիվում կա 68 գոլ, և պետք է նշել, որ մրցաշրջանը դեռևս չի ավարտվել :









