Մունկի «ճիչ»-ն արվեստի երբևէ վաճառված ամենաթանկ գործն է

08:41 • 03.05.12

Նորվեգացի աշխարհահռչակ նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավը ամերիկյան «Սոթբիզ» աճուրդում վաճառվել է աստղաբաշխական 119,9 մլն դոլարով: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները շեշտելով, որ սա աճուրդների պատմության մեջ արվեստի գործի համար վճարված ամենամեծ գումարն է: Գնորդի անունը հայտնի չէ:

 

Ուշագրավ է, որ նախնական սահմանված 80 մլն դոլար գնից վաճառքի գնին սակարկությունները հասել են ընդամենը 12 րոպեում: Այն գերազանցել է 2010-ին սահմանված ռեկորդային 106,5 մլն դոլար ցուցանիշը, որ վճարվել էր Պիկասոյի «Մերկը, կանաչ տերևներ և կիսանդրի» կտավի համար:

 

Մունկը «ճիչ» կտավի 4 տարբերակ է ստեղծել: Աճուրդի հանված այս մեկը ներկայացրել է նորվեգացի Պետեր Օլսենը, ում հայրը եղել է նկարչի ընկերը: