Նիգերիայում շուկա են պայթեցրել. 50 զոհ
Նիգերիայի հյուսիս-արևելքում անհայտ անձինք պայթեցրել են շուկաներից մեկը, որի հետևանքով զոհվել է նվազագույնը 34 մարդ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով նիգերիական ոստիկանությանը:
Ըստ գործակալության` զոհերի թիվն ավելին է, պարզապես նրանց հարազատներն առանց որևէ գրանցման տանում են իրենց հարազատների դիերը դեպքի վայրից: Նիգերիայի ավանդույթների համաձայն` մահացած մարդուն պետք է հուղարկավորել հենց մահվան օրը:
Տեղի չինովնիկի խոսքով` զոհերի թիվն անցնում է 50-ից: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Սակայն հայտնի է, որ այս շրջանում ահաբեկչությունների մեծ մասն իրականացնում է «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը: Այն ձգտում է Նիգերիայի հյուսիսում շարիաթի օրենքների հաստատմանը: Այդ նպատակով իսլամիստները սկսել են քրիստոնյաների ու այլ կրոնի դավանողների «դուրս մղման» արշավը:









