Նունե Եսայանը կերգի Թուրքիայում

17:05 • 03.05.12

Պոլսի Սահակյան սաների միությունն իր հիմնադրման 60-ամյակը նշելու կապակցութամբ Թուրքիա է հրավիրել հայ անվանի երգչուհի Նունե Եսայանին, գրում է Պոլսի «Ակօս» շաբաթաթերթը:

 

Մայիսի 11-ին, «Լյութֆու Քըրդար» համերգասրահում կայանալիք համերգի տոմսերը սպառվում են մեծ արագությամբ, արդեն վաճառվել է 1.300 տոմս: Համերգասրահով ապահովել է Օիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Պարընը:


Սա երգչուհու առաջին այցն է Թուրքիա: «Ժամանակին Հրանտ Դինքից նման հրավեր ստացել էի, բայց չէր իրականացել: Սա իմ առաջին այցն է Թուրքիա, որի համար և' ուրախ եմ, և' հուզված»,- ասել է երգչուհին` հավելելով, որ համերգը պոլսահայերի հետ հանդիպելու լավ առիթ կլինի: