Օբամայի նախկին ընկերուհին կիսվել է իր հիշողություններով

12:52 • 03.05.12

Vanity Fair ամսագիրը հատվածներ է հրապարակել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախկին ընկերուհի Ժենևիև Քուքի օրագրից: Նա Օբամայի հետ սիրավեպ է ունեցել 1980-ականների առաջին կեսին:


Ավստրալացի դիվանագետի դուստրն Օբամայի հետ ծանոթացել է 1983թ.-ին, Նյու Յորքում` Սուրբ ծննդյան տոնի ժամանակ: Ապագա նախագահն այդ ժամանակ եղել է Կոլումբիայի համալսարանի 22-ամյա շրջանավարտ: Քուքն իր օրագրում Օբամային անվանել է «հիանալի անձնավորություն»: Նա ընդգծել է, որ չնայած իր երիտասարդ տարիքին` Օբաման շատ մեծ էր երևում:


Կուկի օրագրի համաձայն` նրանց միջև որոշակի սառնություն է եղել: «Նրա սրտացավությունը կարող է խաբուսիկ լինել»,- գրել է նախագահի նախկին ընկերուհին:

 

Զույգը բաժանվել է 1985-ին, իսկ տարիներ անց` 1992-ին, Օբաման ամուսնացել է Միշել Լա Վոն Ռոբինսոնի հետ, ով ներկայում ԱՄՆ առաջին տիկինն է:


Այս օրագիրը տեղ է գտել նաև Դևիդ Մարանիսի` Օբամային նվիրված գրքում: Օբամային նվիրված գիրքը վաճառքի կհանվի հունիսի 19-ից: