Պակիստանում ավտոբուսն անդունդն է ընկել. 15 զոհ

08:38 • 03.05.12

Այսօր առավոտյան Պակիստանում միջքաղաքային երթուղի սպասարկող ավտոբուսն ընկել է լեռնային ոլորանից: Վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, ևս 20-ը` վնասվածքներ ստացել:
 

Ավտոբուսը Ռավալպինդի քաղաքից ուղևորվել է դեպի լեռնային Գիլգիտ շրջան:
 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ավտոբուսի վարորդը չի կարողացել հաղթահարել լեռնային ճանապարհի դժվար հատվածը և մեքենան գլորվել է անդունդը:
 

Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Ոստիկանությունը  նախաքննություն է սկսել: