Ազգային ժողովի մայիսի 3-ի նիստը չկայացավ

18:00 • 03.05.12

Ազգային ժողովի մայիսի 3-ի հերթական նիստը չի կայացել` քվորումի չապահովման պատճառով:

Ըստ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության՝ ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել:

 

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:



Քվորում չապահովելու պատճառով նիստը հայտարարվել է չկայացած: