Եվրոպան ցանկանում է բոլոր ավիաուղևորների մասին տվյալներ հավաքագրել
Եվրահանձնաժողովն առաջարկում է ստեղծել միջազգային չվերթերի բոլոր ուղևորների տվյալների հավաքագրման բազա: Այս տեղեկությունը «Ռոսիյսկայա գազետա»-ին հաստատել են Բրյուսելից:
Առաջարկի համաձայն` եվրոպական բոլոր ավիաընկերությունները կսկսեն Եվրամիության երկրներ այցելող կամ դրա օդային տարածքը լքող բոլոր ուղևորների տվյալների հավաքագրում իրականացնել:
Տվյալները հասանելի կլինեն երկրների անվտանգության ծառայություններին 5 տարվա ընթացքում: Բազայում կհայտնվեն մինչև անգամ ուղևորի հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, նաև վարկային քարտերի համարները:
Բրյուսելում կարծում են, որ այս քայլը կօգնի պայքարել ահաբեկչության ու հանցավորության դեմ: Սակայն նախաձեռնությանը դեմ հանդես եկողները գտնում են, որ դա ուղևորի անձնական կյանքին միջամտություն է:









