Գերմանիայում «բենզինի ոստիկանություն» կստեղծվի
Գերմանիայի իշխանությունները հայտարարել են «բենզինի ոստիկանություն» ստեղծելու մասին, որը կվերահսկի վառելանյութի գները, տեղեկացնում է The Local-ը:
Երկրի խորհրդարանն արդեն հավանություն է տվել նոր ոստիկանական ստորաբաժանման ստեղծմանը:
Բենզալցակայանների բոլոր տերերը պարտադրված կլինեն գների բարձրացման դեպքում մարնրակրկիտ բացատրություն տալ: Նոր ոստիկանությունը կստուգի նաև վառելանյութի որակը:
Էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռեսլերը հայտարարել է, որ նոր օրենքները կնպաստեն ոլորտի թափանցիկությանն ու շուկայում ազատ մրցակցությանը:
Ավտոսիրողների արհմիությունը հանդես է եկել նախաձեռնության խիստ քննադատությամբ, հայտարարելով, որ «բենզինի ոստիկանությունը» միայն խնդիրներ կստեղծի, չլուծելով հները:
Վերլուծաբանները պնդում են, որ վառելիքի գինը մեծապես կախված է արտաքին գործոններից, մասնավորապես` Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց:









