Դեղորայքային թունավորում Սարի Թաղում

11:45 • 03.05.12

Մայիսի 2-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.20-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 35 տան բնակիչ` 1995 թ. ծնված Մ. Ջոնոյանը:

 

Ըստ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի հաղորդագրության՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը կայուն-ծանր են գնահատում: