Ռուսաստանը պատրաստ է ընդունել Տիմոշենկոյին. Պուտին
ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Ռուսատանը պատրաստ է բուժման նպատակով ընդունել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եթե Յուլյա Վլադիմիրովնան հնարավոր կհամարի և եթե մեր ուկրաինացի գործընկերները համաձայն լինեն, մենք բուժման նպատակներով ցանկացած պահի հաճույքվ կհյուրընկալեինք Յուլյա Վլադիմիրովնային»,- ասել է Պուտինը:









