Բռնցքամարտիկի կիսավարտիքը երկրպագուներին թույլ կտա կապվել բուքմեյքերական գրասենյակի հետ
Բրիտանական խոշորագույն Betfair բուքմեյքերական գրասենյակն իր կայքէջին հղումով QR-գաղտնաբառ է տեղադրել իռլանդացի բռնցքամարտիկ Այմոն Օ’Քեյնի կիսավարտիքի «համապատասխան վայրում», հայտնում է Boxing Future պորտալը:
Հանդիսատեսը կարող է սքանավորել Օ’Քեյնի կիսավարտիքը, երբ նա Betfair Prizefighter Middleweights մարտերից առաջ կանգնի կշեռքի վրա: Լուսանկարելով QR-գաղտնաբառն իրենց սմարթֆոններով` հանդիսատեսը միանգամից կհայտնվի Betfair-ի կայքէջում, որտեղ կարող է կատարել տոկոսադրույքներ:
Boxing Future-ի հաղորդմամբ` Օ’Քեյնը համարվում է Betfair Prizefighter Middleweights-ում հաղթանակի գլխավոր հավակնորդներից:
Սա գրասենյակի` QR-գաղտնաբառը «հետաքրքիր վայրերում» տեղադրելու առաջին փորձը չէ: 2011-ի օգոստոսին Betfair-ը QR- գաղտնաբառը տեղադրել էր լողափնյա վոլեյբոլիստուհիներ Զառա Դեմփնիի ու Շոնա Մալինի բիկինիների վրա:









