Ինձ հաճելիորեն զարմացրել են իշխանությունները. Ռուբեն Հակոբյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՀՀ իշխանություններն իրեն հաճելիորեն զարմացրել։
Նրա խոսքով՝ այս ընտրարշավի ժամանակ, ի տարբերություն նախորդների, քաղաքական ուժերին ինքնաիրացվելու հնարավորություն է տրվել: Եվ այս առումով նա համարում է, որ այս քարոզարշավը տարբերվում է նախորդից:
«Շահեկանորեն այս ընտրարշավը տարբերվեց նախորդ բոլոր ընտրարշավներից քարոզչական առումով և որոշակի հնարավորություն ստեղծվեց, որ քաղաքական գործիչները կարողանային ներկայանալ հասարակությանը, ինքնաիրացվել, սա որոշակի ձեռքբերում էր, առաջընթաց էր»,- նշեց նա։
«Սակայն, սա ոչ թե իշխանության կամ որևէ մեկի բարի կամեցողության արդյունքն է, այլ ուղղակի սա օրենքի կատարում է, բայց քանի որ մեզ մոտ շատ քիչ է լինում, որ իշխանությունները օրենքը իրականացնում են, այս առումով հաճելի զարմանք է պատճառում նաև քաղաքական ուժերին»:
Ռուբեն Հակոբյանն ավել գովելի է համարում նաև այն, որ մինչ այսօր «լուրջ ցնցումներ» չեն եղել և հույս է հայտում, որ չեն էլ լինի: Սակայն քարոզարշավին տալ վերջնական գնահատական, նա խուսափեց` նշելով, որ այդ կանեն ընտրություններից հետո:
«Ժառանգությունը որևէ պայմանավորվածություն չունի որևէ մեկի հետ և կտա իր գնահատականը` հաշվի առնելով ընտրությունների արդյունքները»,- նշեց կուսակցության փոխնախագահը:









