Սարկոզին հայ համայնքին հերթական նամակ-խոստումն է ուղարկել

17:15 • 03.05.12

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին հայ համայնքին դարձյալ նամակ է ուղարկել:
 

«Հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել և արդարությունը պետք է իր տեղը գտնի»,- գրել է Սարկոզին:

 

Նա խոստացել է վերընտրվելու դեպքում «Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր օրինագիծ» ընդունել:
 

Սարկոզին նշել է, որ կրկին Ֆրանսիայի նախագահ դառնալու դեպքում ամեն ինչ անել նոր օրինագծի ընդունման համար:

 

Ֆրանսիայում անցկացված վերջին հարցումները, սակայն, Սարկոզիի համար հուսադրող չեն: Նա 6 տոկոսով զիջում է մրցակից Ֆրանսուա Օլանդին: