Ջայլամի մարաթոնը արաբական Աբնա քաղաքի փողոցներում (տեսանյութ)

16:34 • 03.05.12

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես 2.5 մետր հասակով ջայլամը իրարանցում է առաջացրել Սաուդյան Արաբիայի Աբնա քաղաքի փողոցներում, գրում է Daily Mail-ը:

 

Մի պահ ջայլամը վայր է ընկնում կողքով ընթացող մեքենայի հարվածից հետո, սակայն անմիջապես ոտքի է ելնում և շարունակում իր «խելակորույս փախուստը»:

 

Ըստ ամենայնի թռչունը փախել է հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական ֆերմայից: