Զինվորականները շատ էին ցանկանում լուսանկարվել զինամթերքի հետ. արդյունքում պայթեց հրաձգարանը
Երեկ ՌԴ Նիժեգորոդսկի շրջանի Մուլինո ռազմական հրաձգարանում ռազմամթերք էր պայթել: Որոտացած պայթյունի հետևանքով 6 զինծառայող զոհվել էր, ևս մի քանիսը վնասվածք էին ստացել:
Պարզվել է, որ պայթյունի պատճառը զինծառայողներն են եղել, որոնք ռազմամթերքի ֆոնին լուսանկարվելու մեծ ցանկություն են ունեցել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:
«Այս պահի դրությամբ` մեք դեռ չգիտենք պայթյունի ստույգ պատճառները: Առաջնահերթ ենք համարում մնացած ռազմամթերքի վնասազերծումը»,- հայտարարել են Արևմտայն զինվորական շրջանի դատախազությունից:









