Թունիսյան հեռուստաընկերության ղեկավարին տուգանել են «Ալլահով» մուլտֆիլմի համար

16:15 • 03.05.12

Թունիսյան «Նեսսամա» հեռուստաընկերության ղեկավար Նաբիլ Կարուիին տուգանել են 1700 դոլարին համարժեք դինարով Ալլահի կերպարով մուլտֆիլմի ցուցադրության համար, տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

 

Դատարանի որոշմամբ` Կարուին մեղադրվել է. «հասարակական կարգը խախտելու և բարոյական սկզբունքները դավաճանելու համար»:

 

«Պերսեպոլիս» մուլտֆիլմում ներկայացված է եղել Ալլահը, ինչն իսլամական մշակութում խստիվ արգելված է:

 

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2007թ. հոկտեմբերի 7-ին, ինչից հետո հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել հեռուստաընկերության առաջ: Վրդովված ցուցարարները փորձել են այրել այն հեռուստաընկերության շենքը:

 

Amnеsty International-ը դատապարտել է թունիսյան իշխանությունների որոշումը, հայտարարելով, որ դա խոսքի ազատության ճնշում է:

 

Հավելենք, որ «Պերսեպոլիս» մուլտֆիլմը նկարահանվել է 2007թ.-ին: Հեղինակն իրանցի մուլտիպլիկատոր Մարջան Սատրապին է: Թեև Իրանի իշխանությունները դատապարտել են մուլտֆիլմը, այդուհանդերձ որոշ մոնտաժումներից հետո այն ցուցադրվել է իրանական հեռուստատեսությամբ: