Թուրքիան ավելի քան 1 մլրդ դոլարի սպառազինություն է արտահանել
Թուրքիայի ռազմական արտահանման ծավալը 2011թ. արդյունքներով կազմել է 1,1 մլրդ ԱՄՆ դոլար, հաղորդում է Jane's-ը` հղում կատարելով երկրի ռազմական արդյունաբերության քարտուղարությանը (SSM):
Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը հասնում էր 853 մլն դոլարի:
Թուրքիայի արտադրանքի խոշորագույն գնորդներն են Սաուդյան Արաբիան, Մալազիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Ադրբեջանը:
Թուրքիայի ռազմական արդյունաբերության զարգացման 5-ամյա ծրագրի համաձայն, երկրի ռազմական արտահանման տարեկան ծավալը պետք է հասցվի 2 մլրդ ԱՄՆ դոլարի:
Ներկայում Թուրքիան բանակցություններ է վարում ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման շուրջ Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի և Ղազախստանի հետ: Մասնավորապես 2012թ. մարտին Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է իր հիմնական մարտական տանկ Altay-ի համատեղ արտադրություն հիմնել:









