Ucom-ը տոնական անակնկալներ է ներկայացրել

15:29 • 03.05.12

Մայիսյան տոների կապակցությամբ Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին և խոստանում բարձր տրամադրություն: Ընկերությունից տեղեկացնում են, որ մայիսի 1–ից 9-ը յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է միանալ Ucom-ի «Երեքը մեկում» փաթեթներից որևէ մեկին և ձեռք բերել հնարավորություն մեկ ամիս անվճար օգտվել ընտրած ծառայություններից՝ առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու: Նվերները կարելի է ստանալմայիսի 1-ից 9-ը Ucom-ի սպասարկման բոլոր կենտրոններում:


Ucom–ից հիշեցնում են նաև, որ գործում են հետևյալ «Երեքը մեկում» փաթեթները՝ “Երեքը մեկում կլասիկ», «Երեքը մեկում ռոք» և «Երեքը մեկում ջազ»: «Երեքը մեկում կլասիկ» փաթեթը ներառում է 15 Մբ/վ արագությամբ ինտերնետ, 116 հեռուստատեսային ալիքներ, հեռախոսային ծառայության ամսավճարը և 180 րոպե խոսելաժամանակ դեպի Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսային ցանցեր: Փաթեթի արժեք կազմում է 15 000 դրամ:


«Երեքը մեկում ռոք» փաթեթը ներառում է 18 Մբ/վ արագությամբ ինտերնետ, 118 հեռուստատեսային ալիքներ, որոնցից 2 HD ալիք, հեռախոսային ծառայության ամսավճարը և 180 րոպե խոսելաժամանակ դեպի Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսային ցանցեր: Փաթեթի արժեք կազմում է 18000 դրամ:


«Երեքը մեկում ջազ» փաթեթը ներառում է 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ, 120 հեռուստատեսային ալիքներ, որոնցից 4 HD ալիք, հեռախոսային ծառայության ամսավճարը և 180 րոպե խոսելաժամանակ դեպի Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսային ցանցեր: Փաթեթի արժեք կազմում է 24 000 դրամ: