Ուկրաինան և Ղազախստանը համատեղ 100 զրահամեքենա կարտադրեն (տեսանյութ)
Ուկրաինան և Ղազախստանը համատեղ զրահամեքենաների արտադրություն են սկսում: Կարտադրվեն ուկրաինական նախագծի 100 զրահամեքենա՝ 150 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր արժեքով: Այս մասին համաձայնագիր է կնքվել այսօր՝ KADEX-2012 միջազգային սպառազինության և ռազմատեխնիկական գույքի ցուցահանդեսի ժամանակ, «Ուկրոբրոնոպրոմ» կոնցեռնի նախագահ Դ. Պերեգլուդովի և «Կազախստան ինժինիրինգ» ազգային ընկերության վարչության նախագահ Բ. Սմագուլովի միջև: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
«2011թ. վերջին մենք պայմանագիր ստորագրեցինք ծանր զրահատեխնիկայի վերանորոգման ոլորտում: Այսօր մենք ավելի բարձր մակարդակի համագործակցություն ենք սկսում: Կարտադրենք նորագույն ուկրաինական նախագծի (БТР-4՝ լուսանկարում - խմբ.) զրահամեքենաներ», - պատմել է Դ. Պերեգլուդովը:
Կողմերը նշել են, որ փոխշահավետ պայմանագիրը և՛ կթարմացնի Ղազախստանի զինանոցը, և՛ հնարավորություն կստեղծի Ուկրաինայի համար տարածաշրջանի սպառազինության շուկայում իր դիրքերն ամրապնդելու և ընդլայնելու համար, ինչպես նաև Ռուսաստանին ևս զենք վաճառելու համար:
KADEX-2012 միջազգային սպառազինության և ռազմատեխնիկական գույքի ցուցահանդեսն անցկացվում է Ղազախստանում 2010թ. տարին մեկ կամ երկու անգամ: Այս տարի ամենալայն կերպով ներկայացված էին Ղազախստանը` 76 ընկերությունով, Ռուսաստանը` 62 ընկերությունով, Թուրքիան` 17 ընկերությունով, Բելառուսը` 15 ընկերությունով և Ֆրանսիան` 13 ընկերությունով:









