ԱՄՆ-ն «Ալ Կաիդային» է մեղադրել Սիրիայում տիրող իրավիճակի համար

01:21 • 03.05.12

«Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպությունը փորձում է Սիրիայում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները:


Սիրիայում ապրիլի 27-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների շարանից հետո՝ երեք օր անց, երկու ականապատ ավտոմեքենա է պայթեցվել Իդլիբ քաղաքում: Հանցավոր գործողությունները կրկին ուղղված էին պետական հիմնարկների դեմ:


Ավելի վաղ ԱՄՆ-ն Սիրիայում անկայուն վիճակի պատասխանատվությունւը դնում էր բացառապես երկրի նախագահ Բաշար Ասադի վրա:


«Մենք ծայրահեղ անհանգստացած ենք նրանով, որ ահաբեկչական կազմակերպությունները, մասնավորապես «Ալ Կաիդան», փորձում են երկրում տիրող իրավիճակը իրենց նպատակների համար օգտագործել: Իհարկե, մենք նախկինի պես պահանջում ենք սիրիական կառավարությունից զորքերը հակամարտությունների գոտուց դուրս բերել և շարունակել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի կատարումը», - ասել է Տոները չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: