Մեծ Բրիտանիայի ամենահարուստների ցանկում Ուսմանովն ու Աբրամովիչը «արծաթի» և «բրոնզի» են արժանացել

02:05 • 03.05.12

Հնդիկ պողպատի մագնատ Լաքշմի Միթալը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց հերթական ցանկում առաջին տեղն է գրավել՝ Sunday Times պարբերականի վարկածով:

 

Նա առաջատարի դափնիներն է կրում արդեն 8 տարի շարունակ, չնայած վերջին 12 ամիսներին նա ցանկում եղածներից ամենաշատ վնասներն է կրել, կորցնելով իր կարողության 25%-ը: Ներկայում իր կարողությունը 12.7 մլրդ ֆունտ է գնահատվում:


Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են ռուսաստանցի Ալիշեր Ուսմանովը (12,32 մլրդ ֆունտ, - 1%) և Ռոման Աբրամովիչը (9,5 մլրդ ֆունտ, - 8%):


Չորրորդ տեղում ևս հնդիկներ են` Շրի և Գոպի Հինդուջա եղբայրները 8.6 մլրդ ֆունտ կարողություն ունեն: Տարվա ընթացքում նրանց կարողությունը  ավելացել է 43%-ով: Դրա հաշվին նրանք աճի առաջատար են դարձել:


Ներկայի ցուցակը ռեկորդային է միլիարդատերերի քանակով: Այժմ այդպիսիք 77-ն են: Պարբերականի դիտարկմամբ, Միացյալ Թագավորության ամենահարուստ մարդկանց շարքում գնալով ավելանում է զարգացող տնտեսությամբ երկրներից սերվող հարուստների թիվը: