Vogue-ը հրաժարվել է անառողջ նիհարությունը գովազդելուց
Նորաձևությանը նվիրված Vogue ամսագիրը այլևս հրաժարվում է համագործակցել չափազանց նիհար մոդելների հետ: Այս մաիսն հայտարարել են պարբերականի ներկայացուցիչները մյունխենյան Conde Nast Publications հրատարակչատանը:
«Մեր խմբագրությունը վստահ է, որ գեղեցկությունը և առողջությունը անքակտելի ամբողջություն են: Մենք, որպես նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ աղբյուրներից մեկը, կարծում ենք, որ մեր պատասխանատվության մեջ է մտնում անառողջ նիհարության խնդրի վերհանումը», - հայտարարել են Vogue-ի ներկայացուցիչները:
Այսուհետ ամսագիրը կաշխատի միայն այն մոդելների հետ, որոնց մարմնի չափերը համապատասխանում են «առողջ գեղեցկության» չափանիշներին:
Նորամուծությունը ուժի մեջ կմտնի բոլոր երկրներում Vogue ամսագրի հունիս ամսվա համարից սկսած:
Բացառություն կարվի միայն Ճապոնիայի համար: Ծագող արևի երկրում վտիտ մոդելները ամսագրի շապիկից և էջերից կանհայտանան մեկ ամսի ուշացումով` 2012 հուլիսից:










