Ֆեյսբուքցիների նամակին իր «լայք»-ով միացել է Արմեն Աշոտյանը

16:53 • 04.05.12

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը միացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի խումբ օգտատերերի՝ հայ գործարարներին ուղղված Բաց նամակին, որով կոչ էր արվում ներդրումներ անել ՀՀ սահմանամերձ գյուղերում:
Աշոտյանը և իր քայլը պարզաբանել այսպես.«Ժողովուրդ, «լայքը» կնշանակի միանալ այս նամակին, առաջարկներ եթե կան՝ ասեք»:


Հիշեցնեք, որ սփյուռքահայ գործարարներին ուղղված նամակում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր կոչ են անում ներդրումներ կատարել Հայաստանի սահմանամերձ՝ մասնավորաբար, Տավուշի մարզի Դովեղ և Այգեպար համայնքներում:


Նամակագիրները նկատում էին, որ Հայաստանի սահմանամերձ շատ գյուղական համայնքներում գնալով պակասում է բնակչության թիվը, ինչի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն է:
«Եթե այսպես շարունակվի, սա կարող է լուրջ վտանգ դառնալ ազգային անվտանգության տեսանկյունից»,-ասվում էր Բաց նամակում: