Պակիստանում ահաբեկիչ մահապարտը պայթեցրել է ոստիկանական հենակետը. 16 զոհ

10:28 • 04.05.12

Պակիստանի հյուսիսարևմտյան Տեխսիլ Խար քաղաքում ախաբեկիչ մահապարտը պայթեցրել է քաղաքի ոստիկանական կետերից մեկը, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:

 

Պայթյունի հետևանքով 16 մարդ զոհվել է ևս 40-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Զոհերից հինգը ոստիկանության աշխատակիցներ են եղել:

 

Գործակալությունը նշում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը որևէ խմբավորում դեռ չի ստանձնել, սակայն տվյալ տարածաշրջանում իրենց ակտիվ գործողություններով հայտնի են տալիբները: