Օրենբուրգում տատիկը մանկապարտեզ է տարել հարբած թոռանը

12:50 • 04.05.12

ՌԴ Օրենբուրգ քաղաքի մի բնակչուհի իր 3-ամյա թոռանը մանկապարտեզ է տարել գինովցած վիճակում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Դաստիարակները, տեսնելով երեխային նման վիճակում, շտապօգնություն են կանչել: Երեխան տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

 

Փոքրիկ Սաշայի ծնողները զրկված են դաստիարակության իրավունքից, նրա միակ խնամակալը տատիկն է: Քննության վարկածի համաձայն` հենց նա է ալկոհոլ տվել թոռանը, որ երեխան «հանգիստ թողի իրեն»: Այժմ համապատասխան մարմիններն անհրաժեշտ փաստաթղթեր են պատրաստում` դաժան տատին խնամակալության իրավունքից զրկելու համար: