Չինացի այլախոհ Չեն Գուանչենգը քաղաքական ապաստան է խնդրում ԱՄՆ-ում
Չինացի այլախոհ Չեն Գուանչենգը ԱՄՆ Կոնգրեսում լսումների մասնակիցների հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է իրեն օգնել Չինաստանը լքել և ԱՄՆ տեղափոխվել, հաղորդում է BBC գործակալությունը:
Նա նաև հայտարարել է, որ մտավախություններ ունի իր և իր ընտանիքի անվտանգության հարցում:
Չինացի կույր այլախոհ Չեն Գուանչենգը, կարողացել էր տնային կալանքից փախչել, և մի քանի օր պատսպարվել էր Չինաստանում ԱՄՆ դեսպանատանը: Ապա նա լքել էր դեսպանատունը, քանի որ մտավախություններ ուներ իր կնոջ և երեխաների անվտանգության վերաբերյալ, որոնց ահաբեկում և սպառնում էին Չինաստանի հատուկ ծառայությունների գործակալները:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Գուանչենգը դեսպանատունը լքել է կամավոր` նախապես անվտանգության երաշխիքներ ստանալով:









