Դեմիրճյան փողոցում իր բնականում հայտնաբերել են 74-ամյա տղամարդու մարմինը

08:56 • 04.05.12

Մայիսի 3-ին, ժամը 16.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի 17ա շենքի թիվ 53 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:


Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի և Հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1–02» և «1-03» ծառայությունները:


Փրկարարները բացվել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել 1938թ. ծնված Ա.Մկրտչյանի դին: