Դիարբեքիրի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել
Դիրաբեքիրի համալսարանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Զոհեր և վիրավորներ չկան:
Ինչպես տեղեկացնում է «Դողան» գործակալությունը, ռումբերից մեկը տեղադրված է եղել համալսարանի շենքի, իսկ մյուսը հանրակացարանի զուգարանում:
Ոստիկանությունը դեպքի վայրի նախնական զննությունից հետո տեղեկացրել է, որ պայթել է ինքնաշեն ձայնային ռումբ: Ոստիկաններն այժմ փորձում են գտնել ռումբերը տեղադրողներին:
Պայթյունի հետևանքով վնասվել է շենքի մի հատվածը:









