Թուրքիայում վրացի մարմնավաճառներ են ձերբակալվել

11:05 • 04.05.12

Թուրքական Ալանիա քաղաքում մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով Վրաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել, տեղեկացնում է GHN-ը:

 

Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում: Նշվում է, որ կանայք եղել են 22-ից 50 տարեկան: Նրանք անօրինական գործունեություն են ծավալել քաղաքի հյուրանոցներից մեկում:

 

Ենթադրվում է, որ ձերբակալված մարմնավաճառները կարտաքսվեն Վրաստան: