Պուտինը կլինի սև կոստյումով ու չի մոլորվի Կրեմլում. մանրամասներ երդմնակալության գալիք արարողությունից
ՌԴ նախագահին առընթեր Հերալդիկայի խորհրդի նախագահ Գեորգի Վիլինբախովը պատմել է մայիսի 7-ին Մոսկվայում կայանալիք Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության մանրամասները, տեղեկացնում է news.mail.ru կայքը:
Ըստ Վիլինբախովի` ինչպես երդմնակալության նախկին արարողությունները, այնպես էլ այս մեկը կանցնի առանց որևէ էական փոփոխության:
«Ամեն ինչ տեղի կունենա նույն կարոգով, նույն վայրում և նույն ռեժիմով»,- ասել է Վիլինբախովը:
Այդուհանդերձ անդրադառնալով Պուտինին, նա որոշ մանրամասներ է ներկայացրել նորընտիր նախագահի ելույթի և արարողության մասին:
Մասնավորապես` Պուտինի հագին կլինի սև դասական կոստյում: Լրագրողների այն հարցին թե արդյո՞ք Պուտինը չի մոլորվի «Կրեմլի» դահլիճներում, Վիլինբախովը նշել է, որ նորընտիր նախագահը ծանոթ է արարողակարգի ողջ ընթացքին և հաստատ չի մոլորվի:
Իսկ ինչ վերաբերում է,այն հարցին թե արդյո՞ք Պուտինը կարող է իր ընտանիքի անդամներին հրավիրել երդմնակալությանը, Հերալդիկայի խորհրդի նախագահն ասել է. «Նախագահը կարող է հրավիրել արարողությանը նրանց ում անհրաժեշտ կհամարի»:









