Սյունիքի մարզպետարանը հերքում է պահանջում «Հրապարակ» օրաթերթից
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Հրապարակ» օրաթերթում ս/թ մայիսի 4-ի հրապարակված «Սիսիանցիները որոշել են պատերազմ հայտարարել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին» վերնագրով նյութը, որն արտատպվել է նաև այլ զանգվածային լրատվամիջոցներում, «զրպարտություն է, հորինված, և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»:
«Կարծում ենք, խմբագրությունը իր մեջ ուժ կգտնի հերքելու ապատեղեկատվությունը, այլապես, այն ձեռք կբերվի օրենքով»,– ասվում է հայտարարությունում:









