Իտալացին պատանդ է վերցրել պարտքեր գանձող ընկերության աշխատակիցների
Իտալիայի Ռոմանո-դի-Լոմբարդիա քաղաքում 50-ամյա մի տղամարդ պատանդ է վերցրել Equitalia ընկերության 15 աշխատակցի: Ինչպես հայտնում է Reuters-ը, ընկերությունը զբաղվում է հարկերի հավաքմամբ և պարտքերի գանձմամբ:
Տղամարդը զինված է եղել, սակայն պատանդներից ոչ ոք չի տուժել: Նա մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպում է պահանջել, որպեսզի պատմի իր խնդրի մասին: Նա նույնիսկ փորձել է ինքնասպան լինել:
Ոստիկանների հետ բանակցությունների ընթացքում տղամարդը պատմել է իր ֆինանսական դժվարությունների մասին, իսկ մարդկանց պատանդ է վերցրել, որ պատմի իր թշվառ վիճակի մասին:
Արդյունքում նա ազատ է արձակել պատանդներին և հանձնվել ոստիկանությանը:









